Բաժին. Տնտեսական

YAHOO!-Ն ԿԲԱԺԱՆՎԻ ԵՐԵՔ ՄԱՍԻ

Ամերիկյան Yahoo! ընկերությունն իր բիզնեսի վերակազմավորման գործընթացի շրջանակներում կբաժանվի երեք ստորաբաժանման: Այս մասին հաղորդում Է միջազգային Reuters գործակալությունը:

Սպասվում է, որ առաջին՝ «Սպառողական» ստորաբաժանումը կզբաղվի սոցիալական ցանցերի, որոնողական համակարգերի և էլեկտրոնային փոստի աշխանաքների վերահսկողությամբ: Երկրորդ ստորաբաժանումը, որը կկոչվի «Տարածաշրջանային», կզբաղվի ընկերության գովազդային բիզնեսով, իսկ երրորդ՝ «տեխնոլոգիական» ստորաբաժանման աշխատանքները կուղղվեն ենթակառուցվածքների ճշգրիտ գործունեության ապահովմանը:

Yahoo! Inc. ընկերությունը հիմադրվել է 1994 թվականին: Ընկերությունը ներկայումս մատուցում է ինտերնետային ծառայությունների լայն տեսականի:

Ընկերության ծառայություններից օգտվում է շուրջ 0.5 մլրդ ինտերնետ-օգտագործող:

Share