Բաժին. Տնտեսական

APPLE-Ի ՆՈՐ ՌԵԿՈՐԴԸ

Երեկ՝ ապրիլի 10-ին, Նյու Յորքի բորսայում կայացած առևտրային շրջանի ընթացքում ամերիկյան Apple ընկերության շուկայական արժեքն առաջին անգամ հատել է 600 մլրդ ԱՄՆ դոլարի սահմանագիծը: Նշենք, որ առևտրային շրջանի արդյունքում ընկերության շուկայական արժեքը կազմել է 598 մլրդ ԱՄՆ դոլար, իսկ մեկ արժեթղթի գինը սահմանվել է 642 ԱՄՆ դոլար մակարդակում:

Նշենք, որ Apple ընկերության արժեթղթերի գինը շարունակական աճ գրանցում է 2012 թվականի հունվարի 25-ից սկսած, երբ Apple-ը հրապարակել էր 2012 ֆինանսական տարվա առաջին եռամսյակի իր գործունեության արդյունքները: Արդյունքում, շուրջ  2.5 շաբաթվա ընթացքում ընկերության արժեթղթերի գինն աճել է 75 դոլարով կամ 18%-ով:

Հիշեցնենք, որ Apple ընկերության արժեթղթերը 300 դոլարի գնային սահմանագիծը հատել էին 2010 թվականի հոկտեմբերին: 2011 թվականի հունիսին ընկերության արժեթղթերը բորսայում շրջանառվում էին արդեն 400 դոլար գնային սահմանում:

Share