Բաժին. Տնտեսական

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ. ԻՐԱՆԻՑ ՀԱՅԱՍՏԱՆ ՆԱՎԹԱՄԹԵՐՔ ՉԻ ԳԱԼԻՍ

ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը տեղեկացնում է, որ Իրանի Իսլամական Հանրապետության նավթի նախարարության հետ կա համագործակցության մասին պայմանավորվածություն, որի շրջանակում նախատեսվում է Թավրիզից մինչև Երևան կառուցել նավթամթերքատար խողովակաշար:  Այդ խողովակաշարը հնարավորություն կտա Պարսից ծոցից նավթամթերք՝ բենզին և դիզվառելիք տեղափոխել Հայաստան:

Նախարարությունը ընդգծում է, որ այս գաղափարի շուրջ առայժմ գործնական քայլեր արված չեն, և ծրագիրն ընդամենը քննարկման փուլում է: Բնականաբար, պետական մակարդակով Իրանից Հայաստան նավթամթերք չի տեղափոխվում:

Share