Բաժին. Տնտեսական

JOHNSON & JOHNSON-Ը ՏՈՒԳԱՆՎԵԼ Է 1.1 ՄԼՐԴ ԴՈԼԱՐՈՎ

Ամերիկյան Johnson & Johnson ընկերությունը, որը մեղադրվում է սպառողների իրավունքների խախտման մեջ, տուգանվել է 1,1 մլրդ ԱՄՆ դոլարով: Այս մասին հաղորդում է CBS հեռուսատընկերությունը՝ պարզաբանելով, որ ընկերությունը թաքցրել է Risperdal արտադրատեսակի օգտագործման հետ կապված ռիսկերը:

Հետաքննության արդյունքում հայտաբերվել է սպառողների իրավունքների խախտման մոտ 240 հազար դեպք, որոնցից յունաքանչյուրի դիմաց ընկերությունը ստիպված կլինի վճարել շուրջ 5 հազար ԱՄՆ դոլարի տույժ:

Share