Բաժին. Տնտեսական

ՄԵԿ ՕՐՈՒՄ NOKIA-Ի ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ԳՆԵՐԸ ՆՎԱԶԵԼ ԵՆ 19%-ՈՎ

Բջջային սարքավորումների արտադրության ոլորտում համաշխարհային առաջատար ֆիննական Nokia ընկերության արժեթղթերի գները բորսայական մեկ առևտրային օրվա ընթացքում նվազել են 19 տոկսով: Վերջինիս հիմնական պատճառը փորձագետների վատատեսական կանխատեսումներն էին: Դրանց համաձայն`2012 թվականի երկրորդ եռամսյակում Nokia ընկերության վաճառքի ծավալները պետք է կնվազեն: Այս մասին հաղորդում է The Financial Times-ը:

Հիշեցնենք, որ 2011 թվականի արդյունքներով Nokia ընկերությունը կրել էր 1.4 մլրդ եվրոյի զուտ վնաս՝ նախորդ տարվա՝ 2010 թվականի արդյունքներով գրանցված 1.3 մլրդ եվրոյի զուտ շահույթի դիմաց:

Նախորդ տարի Nokia-ն ռազմավարական համագործակցության համաձայնագիր էր ստորագրել Microsoft ընկերության հետ, որի համաձայն՝ ֆիննական ընկերության արտադրության սմարթֆոնների համար որպես պլատֆորմ կօգտագործվի Windows Phone-ը:

Share