Բաժին. Տնտեսական

ԱԼԵՔՍԵՅ ԿՈՒԴՐԻՆԸ ՉԻ ԲԱՑԱՌՈՒՄ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄԻ ԽՈՐԱՑՈՒՄԸ

ՌԴ նախկին ֆինանսների նախարար Ալեքսեյ Կուդրինը հավանական է համարում Եվրոպայի պարտքային ճգնաժամի խորացման հեռանկարը, որի արդյունքում տարածաշրջանում կգրանցվի բարձր գնաճ: Կուդրինի խոսքերով՝ եվրոպական պարտքային ճգնաժամի խորացմանն առավելապես կնպաստեն Իտալիայի պարտքային խնդիրներն ու դրանց երկարաժամկետ բացասական ազդեցությունը տարածաշրջանի տնտեսական կայունության վրա:

«Եվրոպական ճգնաժամը կշարունակվի, և ԵԿԲ-ի կողմից Իտալիայի պետական պարտքի ֆինանսավորումը չի լուծի տարածաշրջանի երկարաժամկետ պարտքային խնդիրները»,- նշել է Կուդրինը:

ՌԴ նախկին ֆինանսների նախարարը կարծիք է հայտնել նաև, որ մոտ ժամանակներս մի շարք եվրոպական երկրներ ստիպված կլինեն կրճատել բյուջեի ծախսերը:

Share