Բաժին. Տնտեսական

ՍԱՈՒԴՅԱՆ ԱՐԱԲԻԱՆ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ Է ՆԱՎԹԻ ԳՆԵՐԻ ԿԱՅՈՒՆԱՑՈՒՄ

Համաշխարհային շուկա նավթ արտահանող խոշորագույն երկրներից մեկը` Սաուդյան Արաբիան, դժգոհ է համաշխարհային շուկայում նավթի ընթացիկ գներից: Այս մասին հաղորդում է միջազգային Bloomberg գործակալությունը:

Սաուդյան Արաբիայի Նավթի նախարարության պաշտոնական կանխատեսման համաձայն` առաջիկայում նավթի համաշխարհային գները կիջնեն, երբ շուկայի մասնակիցները գիտակցեն, որ համաշխարհային շուկայում նավթի մատակարարումների հետ կապված խնդիրներ չկան և նավթի գների աճն արհեստական է:

Այս տարվա ընթացքում նավթի համաշխարհային գինն աճել է 13%-ով` պայմանավորված իրանական նավթի արտահանման ծավալների կրճատման հետ կապված սպասումներով:

Նշենք, որ ներկայումս Սաուդյան Արաբիան օրական արդյունահանում է 10 մլն բարել նավթ:

Share