Բաժին. Տնտեսական

ԱՄՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՄՏԱԴԻՐ Է ՎԱՃԱՌԵԼ AIG-Ի ԻՐ ՄԱՍՆԱԲԱԺԻՆԸ

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը մտադիր է մինչև 2013 թվականի ավարտն ամբողջությամբ վաճառել American International Group Inc. (AIG) ապահովագրական ընկերության` իրեն պատկանող մասնաբաժինը: Այս մասին հաղորդում է Bloomberg գործակալությունը:

AIG ապահովագրական ընկերությունն ամերիկյան ապահովագրական շուկայի խոշոր խաղացողներից է:

Հիշեցնենք, որ 2008 թվականի համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամով պայմաններում ընկերությունը հայտնվել էր ծանր ֆինանսական դրությամբ մեջ և իր խնդիրները լուծելու նպատակով աջակցություն խնդրել ամերիկյան կառավարությունից: Արդյունքում, ստանալով 180 մլրդ ԱՄՆ դոլարի պետական աջակցություն` ապահովագրական հսկան անցել էր պետական վերահսկողության տակ: Ներկայումս ԱՄՆ կառավարությանը պատկանում է AIG ընկերության շուրջ 70%-ը:

Share