Բաժին. Տնտեսական

«ԶԱՆԳԵԶՈՒՐԻ ՊՂՆՁԱՄՈԼՒԲԴԵՆԱՅԻՆ ԿՈՄԲԻՆԱՏ»-ՈՒՄ ՍՏԵՂԾՎԵԼ Է 150 ՆՈՐ ԱՇԽԱՏԱՏԵՂ

Երեկ՝ ապրիլի 16-ին, պաշտոնապես բացվել է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ընկերության մանրացման տեղամասը: Բացման արարողությանը մասնակցել է նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

Նշենք, որ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն, որը շահագործում է Հայաստանում պղնձի և մոլիբդենի խոշորագույն՝ Քաջարանի հանքավայրը, կառուցել է կիսաինքնամանրացման նոր մասնաշենք: Հանքաքարի կիսամանրացման աղացի շահագործման արդյունքում, ընկերության ղեկավարության հավաստմամբ, բացի կոմբինատի արտադրողականության մոտ 40-50 տոկոսով բարձրացումը, լուծվել է ևս 150 աշխատատեղի խնդիր՝ շուրջ 250 հազ. դրամ միջին աշխատավարձով:

Կոմբինատի աշխատողների թիվը կազմում է շուրջ 3,300, միջին աշխատավարձը՝ 287 հազ. դրամ:

Share