Բաժին. Տնտեսական

Բ.ՕԲԱՄԱՆ ՆՈՐ ՌԵԿՈՐԴ Է ՍԱՀՄԱՆԵԼ

2012 թվականի մարտ ամսվա արդյունքներով ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի նախընտրական շտաբն ու դեմոկրատների կուսակցությունը գրանցել են ֆինանսական միջոցների հավաքագրման աննախադեպ արդյունք: Նշված ժամանակահատվածում հավաքագրվել է 53 մլն ԱՄՆ դոլար: Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը:

Փետրվար ամսվա արդյունքներով ցուցանիշը կազմել էր 45 մլրդ ԱՄՆ դոլար:

Նշենք, որ ԱՄՆ նախագահական ընտրությունները կկայանան 2012 թվականի նոյեմբերի 6-ին:

Share