Բաժին. Տնտեսական

ԲԱՔՈՒ-ԹԲԻԼԻՍԻ-ԿԱՐՍ ԵՐԿԱԹԳԻԾԸ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԿՀԱՆՁՆՎԻ 2013Թ.-ԻՆ

Ադրբեջանի պաշտոնական հայտարարության համաձայն` Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին շահագործման կհանձնվի 2013 թվականին:

Նշենք, որ Բաքու-Թբիլիսի-Ախլքալաք-Կարս երկաթուղու կառուցման միջպետական համաձայնագիրը Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի կառավարությունների միջև կնքվել էր 2007 թվականին փոտրվարի 7-ին: Համաձայնագիրը ենթադրում է Կարս-Ախլքալաք երկաթուղու կառուցում` 98 կմ ընդհանուր երկարությամբ, որից 68 կմ-ը կանցնի Թուրքիայի տարածքով, իսկ 30 կմ-ը`  Վրաստանի: Նախատեսվում է նաև երկաթուղու Ախլքալաք-Թբիլիսի հատվածի վերանորոգում, որի նպատակով ադրբեջանական կողմը Վրաստանին կտրամադրի 200 մլն դոլար ընդհանուր արժողությամբ վարկ:

Նախնական տվյալներով՝ ծրագրի իրականացման շրջանակներում շինարարական աշխատանքների համար կպահանջվի 422 մլն դոլար, որից 202 մլն դոլարը կուղղվի Վրաստանի տարածքում նախատեսված շինանարարական աշխատանքների իրականացման համար, իսկ 220 մլն դոլարը` Թուրքիայում: Համապատասխան ենթակառուցվածքներով երկաթուղու շինարարության ընդհանուր արժեքը կգերազանցի 600 մլն դոլարը:

Share