Բաժին. Տնտեսական

2011Թ.-ԻՆ ԱՄԲՈՂՋ ԱՇԽԱՐՀՈՒՄ ՌԱԶՄԱԿԱՆ ԾԱԽՍԵՐԸ ԿԱԶՄԵԼ ԵՆ 1.7 ՏՐԻԼԻՈՆ ԴՈԼԱՐ

2011 ֆինանսական տարվա արդյունքներով, վերջին 18 տարվա ընթացքում առաջին անգամ, Ռուսաստանն իր ռազմական ծախսերով առաջ է անցել Ֆրասնիայից: Մեկ տարում ՌԴ ռազմական ծախսերն աճել են 9,3%-ով և կազմել 64,1 մլրդ ԱՄՆ դոլար, իսկ Ֆրանսիայի ռազմական ծախսերն, աճելով 1,4%-ով, կազմել են 58,2 մլրդ ԱՄՆ դոլար:

Ըստ արևմտյան աղբյուրների՝ 2011 թվականին Բրիտանիան գրանցել է ռազմական ծախսերի 0,4% աճ (62,7 մլրդ ԱՄՆ դոլար): Գերմանիայի ռազմական ծախսերն աճել են 3,5%-ով և կազմել 46,7 մլրդ ԱՄՆ դոլար, իսկ ԱՄՆ ռազմական ծախսերն, աճելով 1,2%-ով, կազմել են 711 մլրդ ԱՄՆ դոլար:

Նախորդ մեկ տարվա արդյունքներով աշխարհում ռազմական նպատակներով ծախսվել է 1,74 տրիլիոն ԱՄՆ դոլար:

Share