Բաժին. Տնտեսական

COCA-COLA-Ի ԵԿԱՄՈՒՏՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ

Ոչ ալկոհոլային խմիչքների արտադրությամբ համաշխարհային առաջատար ամերիկյան Coca-Cola Co. ընկերությունն ամփոփել է 2012 թվականի առաջին եռամսյակի իր գործունեության արդյունքները: Հրապարակված ֆինանսական հաշվետվության համաձայն` հաշվետու եռամսյակում Coca-Cola-ի զուտ շահույթն աճել է 8,4%-ով և կազմել 2,054 մլրդ ԱՄՆ դոլար: Միևնույն ժամանակ, ընկերության ապահոված համախառն հասույթն աճել է 5,8%-ով և կազմել 11,137 մլրդ ԱՄՆ դոլար:

Ըստ ներկայացված տվյալների՝ ընթացիկ ֆինանսական տարվա առաջին երեք ամիսների արդյունքներով Coca-Cola-ի շահույթը՝ մեկ բաժնետոմսի հաշվով, կազմել է 0.89 ԱՄՆ դոլար: Նշենք, որ մեկ տարի առաջ ցուցանիշը կազմել էր 0.86 ԱՄՆ դոլար:

Ամերիկյան Coca-Cola ընկերությունը հիմնադրվել է 1886 թվականին: Ներկայումս ընկերությունն իր ներկայացուցչություններն ունի աշխարհի ավելի քան 200 երկրում, որտեղ աշխատում է շուրջ 700 հազար մարդ:

Coca-Cola բրենդը համարվում է ամենաճանաչվածն աշխարհում:

Share