Բաժին. Տնտեսական

ԿԱՊԱՆԻ ԵՐԿՐԱԳԻՏԱԿԱՆ ԹԱՆԳԱՐԱՆԸ ՀԻՄՆԱՆՈՐՈԳՎԵԼ Է

Սյունիքի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակներում երեկ` ապրիլի 17-ին, Նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Կապանի երկրագիտական թանգարան, որտեղ ՀՀ նախագահի կարգադրությամբ նախատեսված միջոցառումների ժամանակացույցով թանգարանի երկու մասնաշենքերի հիմնանորոգման աշխատանքները  մարտի վերջին ավարտվել են:

Հանրապետության ղեկավարին շրջայցի ժամանակ զեկուցվել է, որ երկրագիտական թանգարանի հիմնանորոգման համար 2011թ. ընթացքում հատկացված գումարով հիմնովին փոխվել են երկու մասնաշենքերի տանիքները, հիմնանորոգվել են հատակները, փոխվել են դռները և պատուհանները, կատարվել են ներքին հարդարման աշխատանքներ, վերականգնվել է ջեռուցման համակարգը, իրականացվել են արտաքին բարեկարգման աշխատանքներ: Այդպիսով լուծվել են թանգարանային արժեքների պահպանության, անվտանգության, թանգարանային նյութերի մշտական, ժամանակավոր և բացօթյա ցուցադրությունների կազմակերպման, երկրագիտական թանգարանի մշակութային արժեքների հանրահռչակման խնդիրները:

Share