Բաժին. Տնտեսական

GOLDMAN SACHS-Ի ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ ԱՎԵԼԻ ՔԱՆ 2 ԱՆԳԱՄ

Ամերկյան Goldman Sachs Group Inc. բանկային խումբն ամփոփել է 2012 թվականի առաջին եռամսյակի իր գործունեության արդյունքները: Հրապարակված ֆինանսական հաշվետվության համաձայն` հաշվետու ամիսներին բանկի ապահոված եռամսյակային զուտ շահույթը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատած, աճել է 2,3 անգամ և կազմել 2,07 մլրդ ԱՄՆ դոլար: Միևնույն ժամանակ, համախառն հասույթը կրճատվել է 16%-ով և կազմել 9,95 մլրդ ԱՄՆ դոլար:

Goldman Sachs Group Inc.-ը հիմնադրվել է 1869 թվականին և հանդիասնում է աշխարհի առաջատար ֆինանսական ինստիտուտներից մեկը:

Share