Բաժին. Տնտեսական

IBM-Ը ԳՐԱՆՑԵԼ Է ՇԱՀՈՒՅԹԻ ԱՃ

Համակարգչային տեխնիկայի արտադրության ոլորտում առաջատար ամերիկյան International Business Machines (IBM) ընկերությունն ամփոփել է 2012 թվականի առաջին եռամսյակի իր գործունեության արդյունքները: Ընկերության հրապարակած ֆինանսական հաշվետվության համաձայն` հաշվետու ժամանակահատվածում IBM-ի զուտ շահույթը տարեկան կտրվածքով աճել է 7%-ով և կազմել 3,1 մլրդ ԱՄՆ դոլար: Միևնույն ժամանակ, համախառն հասույթն աճել է 1%-ով և կազմել 24,7մլրդ ԱՄՆ դոլար:

International Business Machines (IBM) ամերիկյան ընկերությունը հիմնադրվել է 1911 թվականին և  հանդիսանում է ՏՏ ոլորտի աշխարհի առաջատար ընկերություններից մեկը: Ընկերության աշխատողների թիվն ամբողջ աշխարհում կազմում է 399 հազար մարդ:

Share