Բաժին. Տնտեսական

JOHNSON & JOHNSON-Ը ԵՌԱՄՍՅԱԿՆ ԱՄՓՈՓԵԼ Է ԼԱՎ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐՈՎ

Ամերկյան Johnson & Johnson ընկերությունն ամփոփել է 2012 թվականի առաջին եռամսյակի իր գործունեության արդյունքները: Հրապարակված ֆինանսական  հաշվետվության համաձայն` ընկերության ապահոված եռամսյակային զուտ շահույթը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատած, աճել է 12,5%-ով և կազմել 3,91 մլրդ ԱՄՆ դոլար: Միևնույն ժամանակ, արտադրանքի վաճառքի ծավալները կրճատվել են 0,2%-ով և կազմել 16,139 մլրդ ԱՄՆ դոլար:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Johnson & Johnson ընկերությունը, որը մեղադրվում էր սպառողների իրավունքների խախտման մեջ, տուգանվել էր 1,1 մլրդ ԱՄՆ դոլարով: Ընկերությունը թաքցրել էր Risperdal արտադրատեսակի օգտագործման հետ կապված ռիսկերը:

Հետաքննության արդյունքում հայտաբերվել էր սպառողների իրավունքների խախտման մոտ 240 հազար դեպք, որոնցից յունաքանչյուրի դիմաց ընկերությունը պետք է վճարեր շուրջ 5 հազար ԱՄՆ դոլարի տույժ:

Share