Բաժին. Տնտեսական

ՏՄՊՊՀ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲՆԱԿԱՆ ՀՅՈՒԹԵՐԻ ՇՈՒԿԱՅՈՒՄ ԳԵՐԻՇԽՈՂՆԵՐ ՉԿԱՆ

ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) հրապարակել է Հայաստանի բնական հյութերի շուկայում մրցակցային իրավիճակի գնահատման ուղղությամբ իրականացված իր ուսումնասիրության արդյունքները:

ՏՄՊՊՀ ուսումնասիրության համաձայն՝ Հայաստանի «Բնական հյութեր» ապրանքային շուկայում 2011 թվականին գործունեություն են իրականացրել 56 տնտեսվարողներ, որոնցից  իրացման առավել մեծ ծավալներ գրանցել են «Ադամյում» ընկերությունը` (21,13 % մասնաբաժին), «Կոկա Կոլա ՀԲՔ Արմենիա» ընկերությունը` (16,74 % մասնաբաժին) և «Սիս Նատուրալ»-ը ` (13,47 % մասնաբաժին): Հանձնաժողովի դիտարկմամբ՝ բնական հյութերի շուկայում գերիշխողներ չկան:

Share