Բաժին. Տնտեսական

ՆԱԽԱԳԱՀՆ ԱՅՑԵԼԵԼ Է «ՎԵԴԻ ԱԼԿՈ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՐԱՆ

Վայոց Ձորի մարզ աշխատանքային այցի ծրագրի շրջանակներում Նախագահն այցելել է «Վեդի Ալկո» ընկերության «Գետափի» գինու գործարան: Այստեղ Հանրապետության ղեկավարին ծանոթացրել են գործարանի արտադրական հզորություններին, պայմաններին և զարգացման ծրագրերին, որոնցից մեկն էլ 2012թ. նախատեսված գինենյութերի պահպանման արտադրամասի կառուցումն է: Գործարանի պատասխանատուների հավաստմամբ, այն հնարավորություն կտա լրացուցիչ 60 հազար դեկալիտր գինենյութ պահպանել ջերմային արդյունավետ պայմաներում:

Նշենք, որ ընկերությունն ունի 47 հիմնական և 120 սեզոնային աշխատակից, որոնց միջին ամսական աշխատավարձը կազմում է 73-80 հազար դրամ:

2000թ-ից ընկերությունը հիմնել է իր սեփական խաղողի այգիները և տարբեր տեսակի պտղատու այգիներ:

Share