Բաժին. Տնտեսական

EBAY-Ի ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ ՇԱՀՈՒՅԹՆ ԱՃԵԼ Է 29%-ՈՎ

Ամերիկյան eBay Inc. ինտերնետային ընկերությունն ամփոփել է 2012 թվականի առաջին եռամսյակի իր գործունեության արդյունքները: Ընկերության հրապարակած ֆինանսական հաշվետվության համաձայն` հաշվետու եռամսյակում eBay-ի զուտ շահույթը, տարեկան կտրվածքով, աճել է 29%-ով և կազմել 3,3 մլրդ ԱՄՆ դոլար:

Հաշվետու ժամանակահատվածում ինտերնատ-ընկերության կողմից առաջարկվող ծառայություններից օգտվողների թվաքանակն աճել է 12%-ով և կազմել 109,8 մլն մարդ: Արդյունքում, ընկերության վաճառքի ծավալները, տարեկան կտրվածքով, աճել են 7%-ով:

Ամերիկյան eBay Inc. ինտերնետ-աճուրդային ընկերությունը, որը հիմնադրվել է 1995 թվականին, աշխատում է երեք հիմնական սեգմենտներում` ինտերնետ-առևտուր, էլեկտրոնային վճարումներ և հեռահաղորդակցություն: Ընկերությանն է պատկանում eBay.com կայքը:

Ընկերության աշխատակիցների թիվը գերազանցում է 16 հազարը:

Share