Բաժին. Տնտեսական

ՔՆՆԱՐԿՎԵԼ Է ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԸՆԹԱՑՔԸ

Ապրիլի 18-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանն ընդունել է Ստանդարտների ազգային ինստիտուտի հրավերով Հայաստան ժամանած ԻՍՕ Ստանդարտացման միջազգային կազմակերպության (ԻՍՕ) նախագահ Բորիս Ալյոշինին և ՌԴ տեխնիկական կանոնակարգման և չափագիտության պետական կոմիտեի (Ռոսստանդարտ) ղեկավար Գրիգորի Էլկինին:

ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Մամուլի ծառայության փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում զրուցակիցները անդրադարձել են Հայաստանում ստանդարտացման բնագավառում իրականացվող գործընթացների ներդաշնակեցմանը միջազգային (ԻՍՕ), եվրոպական (ԵՆ) և միջպետական (ԳՕՍՏ) ստանդարտներին, քննարկել են ստանդարտացման ծրագրերում սահմանված ազգային գերակայությունները, միջազգային ու տարածաշրջանային ստանդարտացման գործընթացում Հայաստանի ակտիվ մասնակցության հնարավորությունները:

Հանդիպման օրակարգում էր նաև Հայաստանի գործարար միջավայրի համար առավել բարենպաստ պայմաններ ստեղծելու և արտահանումը խթանելու նպատակով տեխնիկական խոչընդոտների վերացմանն ուղղված հարցերի քննարկումը:

Share