Բաժին. Տնտեսական

ԿՍՏԵՂԾՎԻ ՀԱՅ-ԻՐԱՆԱԿԱՆ ՀԱՄԱՏԵՂ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է tնտեսական նոր կապերի հաստատումը և համատեղ ձեռնարկությունների հիմնումը: Այդ շրջանակներում «Հայէլեկտրամեքենա» ընկերության նախագահ Սեյրան Մաթևոսյանը և  Իրանի Իսլամական Հանրապետության «Խորասան գյուղարդյունաբերություն» ընկերության գործադիր տնօրեն Հադի Աբդոլլահյանը կնքել են հայ–իրանական համատեղ ձեռնարկություն հիմնելու պայմանագիր, որով նախատեսվում է «Հայէլեկտրամեքենա» ընկերության տարածքում հիմնել հեղուկներ արտամղող խորքային պոմպերի արտադրություն:

ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Մարտին Սարգսյանի հավաստմամբ՝ բազմաթիվ  նոր աշխատատեղեր ստեղծելով հանդերձ՝ կստեղծվի նաև հայրենական նոր արտադրատեսակ, ինչը դուրս է գալու արտաքին շուկա՝ միաժամանակ կատարելով նաև հայաստանյան պատվերները։ Հայրենական նոր՝ առավել խնայողական պոմպերը կփոխարինեն արտերկրից ներմուծվող երբեմն ցածրորակ ու տեղափոխման պատճառով բարձր գին ունեցող արտադրանքին։

Share