Բաժին. Տնտեսական

2011Թ.-ԻՆ ԱՄՆ ԻՆՏԵՐՆԵՏԱՅԻՆ ԳՈՎԱԶԴԻ ՇՈՒԿԱՆ ԱՃԵԼ Է 22%-ՈՎ

PriceWaterhouseCoopers (PwC) վերլուծական ընկերության և IAB գործակալության ուսումնասիրությունների արդյունքների համաձայն`  2011 թվականին ԱՄՆ ինտերնետային գովազդի շուկան, տարեկան կտրվածքով, աճել է 22%-ով և կազմել 31,7 մլրդ ԱՄՆ դոլար:

Նշված ժամանակահատվածում միայն բջջային գովազդի սեգմենտն աճել է 149%-ով և կազմել 1,6 մլրդ ԱՄՆ դոլար, իսկ տեսագովազդների սեգմենտն աճել է մոտ 30%-ով և կազմել 1,8 մլրդ ԱՄՆ դոլար:

Միևնույն ժամանակ, ըստ սատված արդյունքների՝ ամերիկյան ընկերությունների կողմից որոնողական գովազդի վրա կատարված ծախսերն աճել են 27%-ով և կազմել 14,8 մլրդ ԱՄՆ դոլար:

Share