Տնտեսական

ՕՊԵԿ+-ը համաձայնել է կրճատել նավթի արդյունահանումը 2024 թվականին

Աշխարհի խոշորագույն նավթարդյունահանողների երկօրյա հանդիպումը Վիեննայում ավարտվել է։ Նավթ արտահանող երկրների կազմակերպության նիստում ՕՊԵԿ+ դաշինքի մասնակից երկրները, այդ թվում՝ Ռուսաստանը, որոշել են նավթի արդյունահանման հետագա պլանը։

Հիշեցնենք՝ 2022 թվականի հոկտեմբերին Վիեննայում կայացած վերջին դեմառդեմ հանդիպման ժամանակ ՕՊԵԿ+-ի երկրները պայմանավորվել են կրճատել արդյունահանումը օրական 2 միլիոն բարելով (բ/օր) մինչև 2023 թվականի վերջը։ Ի հավելումն այս սահմանափակումների, ՕՊԵԿ+-ի որոշ երկրներ ապրիլին հայտարարեցին նավթի արդյունահանման կամավոր կրճատման մասին մայիսից մինչև տարեվերջ՝ ընդհանուր առմամբ մոտ 1.66 միլիոն բար/օր՝ հաշվի առնելով Ռուսաստանի մասնաբաժինը, որը սկսեց արդյունահանումը կրճատել 500 հազար բ/օր մարտից։ Դաշինքի երկրների այս որոշումը կոչվեց կանխարգելիչ միջոց՝ շուկայի կայունությունը պահպանելու համար։

ՕՊԵԿ+-ի հաջորդ նախարարների հանդիպումը նախատեսված է նոյեմբերի 26-ին և կանցկացվի Վիեննայում։

Share