Տնտեսական

Ճապոնիայում կարծում են, որ հեղուկ գազի համար պայքարն առայժմ դադարի միտում չունի

Հեղուկ բնական գազի (LNG) համաշխարհային մրցակցությունը ավարտվելու միտում չունի, քանի որ այս տեսակի վառելիքի պահանջարկը գերազանցում է առաջարկը: Այս անհավասարակշռությունը կարող է ձգվել մինչև 2025 թվականը:

«LNG-ի արտադրական աճը համընթաց չէ պահանջարկի հետ, LNG-ի համաշխարհային մատակարարման ծավալը կնվազի մինչև 2025 թվականը, այլ կերպ ասած՝ առաջարկի և պահանջարկի հետ կապված իրավիճակը կվատթարանա»:

Փաստաթուղթ էներգետիկայի մասին պատրաստվել է Ճապոնիայի էկոնոմիկայի, առևտրի և արդյունաբերության նախարարության բնական պաշարների և էներգետիկայի դեպարտամենտի կողմից։

Այնուամենայնիվ, ինչպես կանխատեսվում էր, հեղուկ բնական գազի գները կարող են գերազանցել երկարաժամկետ պայմանագրերի գները մինչև 2020-ականների երկրորդ կեսը: Այս իրավիճակի պատճառներից մեկը հեղուկ գազի նկատմամբ Եվրոպայի պահանջարկի աճն է՝ ռուսական էներգակիրների մերժման պայմաններում:

Share