Տնտեսական

Սպիտակ տունը հայտարարել է, որ Սաուդյան Արաբիան կմնա ԱՄՆ դաշնակիցը

Միացյալ Նահանգների վարչակազմը վստահ է, որ Սաուդյան Արաբիան, չնայած ԱՄՆ-ի հետ ունեցած տարաձայնություններին, կշարունակի մնալ Ամերիկայի դաշնակիցը։

Ճեպազրույցի ժամանակ Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցության համակարգող Ջոն Քիրբին մեկնաբանել է թագավորությա՝ն հուլիսին կայացրած որոշումը՝ հետագայում կամովին նվազեցնել նավթի արդյունահանումը օրական 10 միլիոն բարելից մինչև 9 միլիոն բարել/օր:

«Կարող են լինել հարցեր, որոնց շուրջ մենք համաձայն չենք Սաուդյան Արաբիայի հետ, և այդպիսիք կան, բայց մենք կենտրոնացած ենք ապագայի վրա: Սաուդյան Արաբիան դեռ ռազմավարական գործընկեր է, եղել է ութ տասնամյակ և կլինի առաջիկա ութ տասնամյակների ընթացքում»,- ասել է Քիրբին և նկատել՝ ԱՄՆ իշխող վարչակազմը բազմիցս կոչ է արել թագավորությանը և ՕՊԵԿ+-ի մյուս անդամներին ավելացնել նավթի արդյունահանման մակարդակը։

Share