Բաժին. Տնտեսական

ՀԱՐՑՈՒՄ. ՎՐԱՍՏԱՆԻ ԲԻԶՆԵՍ-ՄԻՋԱՎԱՅՐԸ ԲԱՎԱԿԱՆԻՆ ԳՐԱՎԻՉ Է

Վրաստանում գործող ընկերությունների 75%-ը գտնում է, որ երկրի բիզնես-միջավայրը բավականին գրավիչ է: Այս մասին վկայում են Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) կողմից անցկացված ուսումնասիրության արդյունքները:

Ըստ իրականացված հարցումների, որոնց մասնակցել են Վրաստանում գործունեություն ծավալող ավելի քան 1000 ընկերությունների ղեկավարներ՝ այս երկրում բիզնեսին խոչընդոտող կոռուպցիա չկա. հարցվածների միայն 0.11%-ն է կոռուպցիան նշել որպես պետական մարմինների հետ արդյունավետ հարաբերությունների զարգացմանը խոչընդոտող գործոն: Միևնույն ժամանակ, գործարար միջավայրի ներկայացուցիչների միայն 6%-ն է լսել պետական հատվածում կոռուպցիայի առկայության մասին:

Ըստ հետազորտության արդյունքների՝ 2011 թվականին Վրաստանում առավել արագ տեմպերով զարգացել է խոշոր բիզնեսը: Խոշոր ընկերություններում գրանցվել են աճի առավել բարձր տեմպեր, քան ՓՄՁ ոլորտը ներկայացնող ընկերություններում:

Share