Տնտեսական

Համաշխարհային բանկը 2023-ին Հայաստանում կանխատեսում է 4.4% տնտեսական աճ

Համաշխարհային բանկը 2023 թվականի համար Հայաստանում կանխատեսում է 4.4% տնտեսական աճ՝ իր նախորդ կանխատեսման ցուցանիշը բարձրացնելով 0.3%-ով:

Այս մասին տեղեկանում ենք Համաշխարհային բանկի «Գլոբալ տնտեսական հեռանկարներ» հունիսյան զեկույցից:

Համաշխարհային բանը Հայաստանում տնտեսական աճը 2024-ի համար գնահատում է 4.8%, իսկ 2025-ին՝ 5%։

Ինչ վերաբերում է տարածաշրջանի երկրներին, ապա բանկը նախորդ կանխատեսման համաձայն 0.6%-ով նվազեցրել է Ադրբեջանի համար կանխատեսումը՝ տնտեսական աճը 2023-ի համար գնահատելով ընդամենը 2.2%: Համաշխարհային բանկը 2024-ին Ադրբեջանում կանխատեսում է 2.5, իսկ 2025-ին՝ 2.6% տնտեսական աճ:

Այս տարի Վրաստանի համար բանկը կանխատեսում է նույն տնտեսական աճը, ինչ Հայաստանի դեպքում՝ 4.4%, իսկ 2024-ին և 2025-ին՝ 5-ական տոկոս:

Իսկ Թուրքիայում 2023-ի համար Համաշխարհային բանկը տնտեսական աճը կանխատեսում  է 3.2%, 2024-ին՝ 4.3%, 2025-ին՝ 4.1%:

Share