Բաժին. Տնտեսական

MCDONALD'S-Ը ԳՐԱՆՑԵԼ Է ՇԱՀՈՒՅԹԻ ԱՃ

Արագ սննդի սպասարկման ոլորտում համաշխարհային առաջատար McDonald’s Corp.-ն ամփոփել է 2012 թվականի առաջին եռամսյակի իր գործունեության արդյունքները: Ընկերության հրապարակած ֆինանսական հաշվետվության համաձայն` McDonald’s-ի եռամսյակային զուտ շահույթը, տարեկան կտրվածքով, աճել է 5%-ով և կազմել 1,266 մլրդ ԱՄՆ դոլար: Միևնույն ժամանակ, հասույթն աճել է 7%-ով և կազմել 6,546 մլրդ ԱՄՆ դոլար:

McDonald’s Corp.-ը հիմնադրվել է 1955 թվականին և այժմ իր գործունեությունն է ծավալում աշխարհի 100 երկրում:

Share