Տնտեսական

Իրանը ցանկանում է գազային հանգույց ստեղծել Ռուսաստանի, Թուրքմենստանի և Քաթարի հետ

Իրանը փորձում է գազային հանգույց ստեղծել Բուշեհր նահանգի Էսելույե շրջանում՝ Ռուսաստանի, Թուրքմենստանի և Կատարի հետ համագործակցությամբ:

«Հաշվի առնելով, որ Իրանն ունի գազի՝ մեծությամբ երկրորդ պաշարներն աշխարհում, Ռուսաստանի, Կատարի և Թուրքմենստանի հետ համագործակցությամբ մենք նախատեսում ենք Էսելույեում գազային հանգույց ստեղծել», – ասել է Իրանի նավթի նախարար Ջավադ Օուջին:

Ջավադ Օուջին շեշտել է, որ Իրանը վերջին 20 ամիսների ընթացքում ամբողջությամբ մարել է գազ ներկրելու համար Թուրքմենստանի Հանրապետությանն ունեցած իր պարտքերը:

Իրանի նավթի նախարարը նաև ընդգծել է, որ երկրի նախագահ Էբրահիմ Ռայիսիի ներկայիս վարչակազմում արդյունավետ քայլեր են ձեռնարկվել նավթի, գազի և նավթաքիմիական ոլորտներում, որոնցից ամենագլխավորը կապված է Լատինական Ամերիկայի տարածաշրջանում և Վենեսուելայում արտատարածքային և ծովային նավթավերամշակման գործարանների գործարկման հետ: Նա շեշտել է, որ նախարարությունն ամեն ջանք կգործադրի, որպեսզի նման նավթավերամշակման գործարաններ կառուցի տարբեր երկրներում:

Share