Բաժին. Տնտեսական

ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ

Կայացել է Ստանդարտների ազգային ինստիտուտի նախաձեռնությամբ կազմակերպված Ստանդարտացման բնագավառի միանգամյա բացառիկ մրցանակաբաշխությունը: Միջոցառմանը մասնակցել են ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, Ստանդարտացման միջազգային կազմակերպության (ԻՍՕ) նախագահ Բորիս Ալյոշինը, ՌԴ տեխնիկական կանոնակարգման և չափագիտության պետական կոմիտեի (Ռոսստանդարտ) պետ Գրիգորի Էլկինը, Ստանդարտների ազգային ինստիտուտի տնօրեն Ենոք Ազարյանը, ինչպես նաև խոշոր արդյունաբերական, առևտրային, փոքր և միջին ձեռնարկատերերի և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ստանդարտացման ոլորտում ներգրավված այլ շահագրգիռ կողմեր:

Մրցանակաբաշխության համար սահմանվել էր երկու կարգի մրցանակ` «բարձրագույն մրցանակ ստանդարտացման բնագավառում» և «ոսկյա մրցանակ»: Այդ մրցանակները շնորհվել են 20 հայկական ընկերությունների:

Կազմակերպությունների ընտրությունը և գնահատումն իրականացվել է Ստանդարտների ազգային ինստիտուտի գիտատեխնիկական խորհրդի կողմից` նախօրոք մշակված հստակ չափանիշներին համապատասխան:

Share