Բաժին. Տնտեսական

PHILIPS-Ը ԳՐԱՆՑԵԼ Է ՇԱՀՈՒՅԹԻ 80% ԱՃ

Royal Philips Electronics N.V. ընկերությունն ամփոփել է 2012 թվականի առաջին եռամսյակի իր գործունեության արդյունքները: Ընկերության հրապարակած ֆինանսական հաշվետվության համաձայն` հաշվետու եռամսյակում Philips-ի զուտ շահույթը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատած, աճել է 80,4%-ով և կազմել 249 մլն եվրո: Միևնույն ժամանակ, ընկերության վաճառքի ժավալներն աճել են 6,6%-ով և կազմել 5,608 մլրդ եվրո:

Հոլանդական Royal Philips Electronics N.V. ընկերությունը մասնագիտացած է կենցաղային տեխնիկայի արտադրության մեջ և հանդիսանում է այս բնագավառի աշխարհի առաջատար ընկերություններից մեկը:

Share