Տնտեսական

Հունգարիայի նախագահը կարծում է, որ հակառուսական պատժամիջոցներն ավելի շատ վնաս են հասցնում ԵՄ-ին, քան Ռուսաստանին

Եվրամիության պատժամիջոցները, որոնք կիրառվել են Ռուսաստանի դեմ Ուկրաինայում նրա հատուկ ռազմական գործողության մեկնարկից հետո, ավելի շատ վնաս են հասցնում Եվրոպային, քան Ռուսաստանի Դաշնությունը։ Այս կարծիքն է հայտնել Հունգարիայի նախագահ Կատալին Նովակը:

«Չնայած պատժամիջոցներն ազդում են, սակայն դրանք մեզ ավելի շատ վնաս են հասցնում, քան Ռուսաստանի Դաշնությանը: Մենք պետք է շատ ավելի ուշադրություն դարձնենք այս փաստին, քան կենտրոնանալ Ռուսաստանին պատժելու վրա», – պնդել է պետության ղեկավարը։

Նա նաև նշել է, որ պատժամիջոցներ կիրառելիս համայնքը պետք է «փնտրի հավասարակշռություն բանականության և զգացմունքների միջև»: Ուկրաինայում տեղի ունեցողի հուզական ընկալումը «չպետք է խանգարի հակառուսական սահմանափակումների ազդեցության ռացիոնալ գնահատմանը»։ Նովակն ընդգծել է, որ ԵՄ-ն չպետք է «առանց ընդմիջման անընդհատ նոր միջոցներ ձեռնարկի Ռուսաստանի Դաշնության դեմ»՝ գնահատելու, թե «որ պատժամիջոցներն են գործում, որոնք պետք է ուժեղացվեն, որոնք՝ ոչ»։

 

Share