Բաժին. Տնտեսական

RIM. ՎԵՐԱԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է

2012 թվականի առաջին եռամսյակի արդյունքներով բջջային սարքավորումների արտադրության ոլորտում համաշխարհային առաջատարներից մեկը՝ կանադական Research in Motion (RIM) ընկերությունը, գրանցել է 125 մլն ԱՄՆ դոլարի վնաս: Եռամսյակն ամփոփելով բացասական ֆինանսական արդյունքներով` ընկերությունը որոշել է սկսել վերակազմավորման գործընթաց: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:

Հիշեցնենք, որ 2011-2012 ֆինանսական տարվա արդյունքներով, որն ավարտվել էր ընթացիկ տարվա մարտի 3-ին, RIM ընկերության զուտ շահույթը, տարեկան կտրվածքով, կրճատվել էր 66%-ով և կազմել 1,16 մլրդ ԱՄՆ դոլար: Միևնույն ժամանակ, համախառն հասույթը կրճատվել էր 7%-ով և կազմել 18,4 մլրդ ԱՄՆ դոլար:

Share