Տնտեսական

Իրանի առևտուրը հարևանների հետ աճել է 14․5%-ով

Իրանի Իսլամական Հանրապետության առևտրաշրջանառությունը իրանական օրացույցային տարում հարևան երկրների հետ աճել է 14.5%-ով։

Իրանի առևտուրը իր բոլոր 15 հարևան երկրների՝ այդ թվում Հայաստանի հետ կազմել է ընդհանուր 96 767 տոննա՝ 58 միլիարդ 843 միլիոն դոլար ծավալով, ինչը 14․5%-ով ավել է նախորդ տարվա նկատմամբ։

Իրաքը, Թուրքիան, Արաբական Միացյալ Էմիրությունները եղել են իրանական ապրանքի հիմնական ներմուծողները։

Հարևան երկրներից Իրանի ներմուծումը աճել է 9․6%-ով, սակայն քաշով նվազել է 21․6%-ով։

Share