Տնտեսական

Մեծ Բրիտանիան և ԱՄՆ-ը պայմանավորվել են Ռուսաստանին դուրս մղել միջուկային էներգիայի շուկայից

Միացյալ Թագավորությունն ու ԱՄՆ-ը հայտարարել են նոր տնտեսական գործընկերության մասին, որի նպատակներից մեկը կլինի Ռուսաստանին ատոմային էներգիայի համաշխարհային շուկայից դուրս մղելը։ Այս մասին ասված է «Ատլանտյան հռչակագրում», որը հինգշաբթի օրը տարածել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակի գրասենյակը։

«Ատլանտյան հռչակագիրը» Սպիտակ տանը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում Մեծ Բրիտանիայի վարչապետը հայտարարություն արեց այն ռիսկի մասին, որն, իր կարծիքով, Ռուսաստանի և Չինաստանի գործողությունները ներկայացնում են Արևմուտքի համար։

«Այն երկրները, ինչպիսիք են Չինաստանը կամ Ռուսաստանը, ցանկանում են մանիպուլյացիայի ենթարկել կամ շահագործել մեր բաց լինելը, գողանալ մեր մտավոր սեփականությունը, օգտագործել տեխնոլոգիաները ավտորիտար նպատակներով և մերժել հասանելիություն կարևոր ռեսուրսներին, ինչպիսին է, օրինակ, էներգիան: Նրանք չեն հաղթի», – ասել է Սունակը:

Share