Բաժին. Տնտեսական

ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՄԻ ԽՈՒՄԲ ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅ ԳՐՈՂՆԵՐԻ

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Ֆրանսիայից, Լիբանանից, Կիպրոսից և Իսրայելից ժամանած սփյուռքահայ մի խումբ գրողների, ովքեր Երևանում մասնակցել են հայ գրողների համահայկական 6-րդ համաժողովին:

Զրուցակիցները քննարկել են Սփյուռքում հայապահպանությանը, սփյուռքահայության շրջանում մայրենի լեզվի հետագա տարածմանը և գրականությանն առչնվող հարցեր: Սփյուռքահայ գրողները պատրաստակամություն են հայտնել հետագայում ևս գործել որպես մայրենի լեզվի դեսպաններ՝ ի նպաստ արտերկրում հայ գրականության ժառանգության պահպանման և զարգացման:

Ավելի վաղ, սփյուռքահայ մի քանի գրողներ արտերկրում հայապահպանությանը նպաստելու համար արժանացել են վարչապետի հուշամեդալների:

Share