Բաժին. Տնտեսական

XEROX-Ը ԳՐԱՆՑԵԼ Է ՇԱՀՈՒՅԹԻ 4% ԱՃ

Պատճենահանման և տպագրական սարքավորումների արտադրությամբ համաշխարհային առաջատար ամերիկյան Xerox ընկերությունն ամփոփել է 2012 թվականի առաջին եռամսյակի իր գործունեության արդյունքները: Ընկերության կողմից հրապարակված ֆինանսական հաշվետվության համաձայն` հաշվետու եռամսյակում Xerox-ի զուտ շահույթը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատած, աճել է 4%-ով և կազմել 269 մլն ԱՄՆ դոլար:

Միևնույն ժամանակ, հոււնվար-մարտ ժամանակահատվածում ընկերության համախառն հասույթը տարեկան կտրվածքով աճել է 1%-ով և կազմել 5,5 մլրդ ԱՄՆ դոլար:

Share