Բաժին. Տնտեսական

CANON-Ի ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ ԵԿԱՄՈՒՏՆ ԱՃԵԼ Է

Թվային ֆոտոխցիկների արտադրությամբ համաշխարհային առաջատար ճապոնական Canon Inc. ընկերությունն ամփոփել է 2012 թվականի առաջին եռամսյակի իր գործունեության արդյունքները: Ընկերության հրապարակած ամփոփ ֆինանսական հաշվետվության համաձայն՝ հաշվետու եռամսյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ,  Canon ընկերության զուտ շահույթն աճել է 11%-ով և կազմել 61,5 մլրդ յեն (759,5 մլն ԱՄՆ դոլար): Արդյունքում, ընկերության մեկ սովորական բաժնետոմսին հաշվով զուտ շահույթը կազմել է 51,53 յեն (0,6364 դոլար):

Միևնույն ժամանակ, ընկերության համախառն հասույթն աճել է 1,2%-ով և կազմել 829,2 մլրդ յեն (10,241 մլրդ ԱՄՆ դոլար):

ճապոնական Canon Inc. ընկերությունը հիմնադրվել է 1937 թվականին: Ընկերությունը հանդիասնում է թվային տեխնիկայի շուկայի առաջատարներից մեկը:

Ընկերության գլխավոր գրասենյակը գտնվում է Տոկիոյում:

Share