Տնտեսական

Ռուսաստանն առաջին անգամ նավթ է մատակարարել Պակիստանին

Ռուսաստանից նավթահումքի առաջին խմբաքանակը հասել է Պակիստան: Հումքը ձեռք է բերվել զեղչով, իսկ բեռնարկղերի բեռնաթափումը կսկսվի հունիսի 12-ին։ Այս մասին հայտնել է Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆը։

Ռուսաստանն առաջին անգամ է նավթ մատակարարել Պակիստանին: Ինչպես մայիսին հայտնել է Պակիստանի էներգետիկայի նախարար Խուրրամ Դաստգիր Խանը, երկրի իշխանությունները գնման դիմաց վճարել են դոլարով։

Ավելի վաղ Express News հեռուստաալիքը հաղորդել էր, որ զեղչը կարող է կազմել մեկ բարելի դիմաց մինչև 18 դոլար։ 2022 թ.-ի վերջին պակիստանյան The News թերթը պնդում էր, որ Իսլամաբադը Մոսկվայից 30-40% զեղչ է խնդրել, սակայն այն ժամանակ բանակցությունները հաջողությամբ չեն պսակվել։

Share