Բաժին. Տնտեսական

BOEING-Ն ԱՊԱՀՈՎԵԼ Է ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ ՇԱՀՈՒՅԹԻ ԱՃ

Ամերիկյան Boeing ավիաընկերությունն ամփոփել է 2012 թվականի առաջին եռամսյակի իր գործունեության արդյունքները` գրանցելով ֆինանսական արդյունքների աննախադեպ աճ: Հրապարակված հաշվետվության համաձայն` ընկերության ապահոված եռամսյակային զուտ շահույթը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի արդյունքների հետ համեմատած, աճել է 58%-ով և կազմել 923 մլն ԱՄՆ դոլար: Միևնույն ժամանակ, հասույթն աճել է 30%-ով և կազմել 19,4 մլրդ ԱՄՆ դոլար:

Ամերիկյան Boeing ընկերությունն իր ոլորտում հանդիսանում է աշխարհի առաջատար ընկերություններից մեկը: Ընկերությունը արտադրում է տրանսպորտային միջոցներ, հեռահաղորդակցության արբանյակներ, քաղաքացիական և ռազմական ինքնաթիռներ:

Boeing-ն ապահովում է ավիաարտադրանքի համաշխարհային պահանջարկի 75%-ը:

Share