Բաժին. Տնտեսական

DEUTSCHE BANK-Ի ՇԱՀՈՒՅԹԸ ԿՐՃԱՏՎԵԼ Է 1.5 ԱՆԳԱՄ

Գերմանական խոշորագույն Deutsche Bank AG-ն ամփոփել է 2012 թվականի առաջին եռամսյակի իր գործունեության արդյունքները:

Հրապարակված ֆինանսական հաշվետվության համաձայն` հաշվետու ամիսներին բանկի ապահոված եռամսյակային զուտ շահույթը, տարեկան կտրվածքով, կրճատվել է 1,5 անգամ և կազմել 1,401 մլրդ ԱՄՆ դոլար: Նույն ժամանակահատվածում հասույթը կրճատվել է 12,2%-ով և կազմել 9,193 մլրդ ԱՄՆ դոլար:

Գերմնական Deutsche Bank-ը հիմնադրվել 1870 թվականին և համարվում է Գերմնաիայի խոշորագույն բանկային խումբը:

Բանկը գործունեություն է ծավալում աշխարհի 72 երկրում:

Share