Տնտեսական

Սիրիան և Սաուդյան Արաբիան վերսկսում են տնտեսական համագործակցությունն ու առևտուրը

Սաուդյան Արաբիան և Սիրիան պայմանավորվել են վերսկսել համագործակցությունը տնտեսության, առևտրի և ներդրումների ոլորտներում։ Այս մասին հայտնում է SANA գործակալությունը:

Լրատվամիջոցը կողմերի հանդիպման մասին գրում է, որ սիրիական պատվիրակությունն ընդգծել է Դամասկոսի պատրաստակամությունը զարգացնել համագործակցությունը արաբական այլ պետությունների հետ, ինչպես նաև բարձր է գնահատել Էր-Ռիադի դիրքորոշումը Սիրիայի և նրա ժողովրդի նկատմամբ։ Ընդգծվել է սիրիացի ձեռներեցների ցանկությունը՝ մուտք գործել Սաուդյան Արաբիայի շուկա և ներդրումներ կատարել թագավորության տնտեսության տարբեր ոլորտներում։

Հանդիպումը տեղի է ունեցել Էր-Ռիադում՝ արաբ և չինացի ձեռնարկատերերի 10-րդ համաժողովի շրջանակներում։

Հիշեցնենք՝ մայիսի սկզբին Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարեց Դամասկոսում դեսպանատունը վերաբացելու որոշման մասին՝ հաշվի առնելով հանրապետության և արաբական այլ երկրների միջև հարաբերությունների կարգավորումը։

Share