Բաժին. Տնտեսական

ԲԵՆ ԲԵՐՆԱՆԿԵ. «ԱՄՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԱՃԻ ՏԵՄՊԵՐԸ ԿԿՐՃԱՏՎԵՆ»

2012 թվականին ԱՄՆ տնտեսության աճի տեմպերը կկրճավեն: Նման հայտարարությամբ հանդես է եկել ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի նախագահ Բեն Բերնանկեն: Նա ընդգծել է, որ երկրում տնտեսական աճին խոչընդոտող հիմնական գործոնն անշարժ գույքի շուկայի անկայունությունն է:

Հիշեցնենք, որ Բեն Բերնանկեի ավելի վաղ արված հայտարարության համաձայն` 2012 թվականին ԱՄՆ-ում տնտեսական աճը կկազմի 3%:

Share