Բաժին. Տնտեսական

ԱՖԿ «ՍԻՍՏԵՄԱ»-Ն ԳՐԱՆՑԵԼ Է ԶՈՒՏ ՇԱՀՈՒՅԹԻ 59% ԱՃ

Ռուսական ԱՖԿ «ՍԻՍՏԵՄԱ» ընկերությունների խումբն ամփոփել է 2011 թվականի իր գործունեության արդյունքները: US GAAP ստանդարտների համաձայն` ընկերության ապահոված զուտ շահույթը, տարեկան կտրվածքով, աճել է 59%-ով և կազմել 997 մլն ԱՄՆ դոլար:

Միևնույն ժամանակ, 2011 թվականի միայն չորրորդ եռամսյակի արդյունքներով ԱՖԿ «ՍԻՍՏԵՄԱ»-ի հասույթը, նախորդ տարվա միևնույն ժամանակահատվածի հետ համեմատած, աճել է 15,3%-ով և կազմել 8,4 մլրդ ԱՄՆ դոլար: Եռամսյակային զուտ շահույթը կազմել է 261,4 մլն ԱՄՆ դոլար:

ԱՖԿ «Սիստեմա»-ն ռուսական խոշորագույն ընկերություններից է: Այն հիմնադրվել է 1993 թվականին: ԱՖԿ «Սիստեմա»-ին են պատկանում ՄՏՍ, Կոմսթար-ՕՏՍ, Սինտրոնիքս, ՄՎԶԲ (Մոսկվայի վերակառուցման և զարգացման բանկ), «Մանկական Աշխարհ», Ինտուրիստ, ՌՏՏ (Ռադիոտեխնիկա և տիեզերական տեխնոլոգիաներ) ընկերությունները և այլ ակտիվներ:

Share