Տնտեսական

Եվրոպայում գազի բորսայական գները շարունակել են աճել

Եվրոպական էներգակիրների շուկայում գազի բորսայական գներն արագացրել են աճի տեմպերը՝ հասնելով 16%-ի և գերազանցել են 400 դոլարը հազար խորանարդ մետրի դիմաց: Այս մասին փաստում են Լոնդոնի ICE բորսայի սակարկությունների վիճակագրական տվյալները:

«Եվրոպայում գազի գինը հունիսի 13-ին բորսայական առուվաճառքի ժամանակ գերազանցել է 1000 խմ-ի դիմաց 400 դոլարը։ Օրվա սկզբից գների ընդհանուր աճը կազմում է ավելի քան 16%։ Հուլիսյան ֆյուչերսների արժեքը Նիդեռլանդների TTF հանգույցում բարձրացել է մինչև 404 դոլար 1000 խորանարդ մետրի դիմաց կամ 36,16 եվրո մեկ ՄՎտ/ժ-ի համար»,- ասվում է հոդվածում:

Եվրոպական էներգաշուկայում գազի բորսայական գների աճը տեղի է ունեցել դեռևս ընթացիկ ամսվա առաջին կեսին: Հունիսի 9-ին Լոնդոնի ICE բորսայում սակարկությունների ժամանակ բնական վառելիքի արժեքը հազար խորանարդ մետրի դիմաց բարձրացել է 350 դոլարից: Գնանշումների ընդհանուր աճը կազմել է ավելի քան 18%:

Share