Տնտեսական

Reuters. Հարավային Կորեան գրանցել է գործազրկության ամենացածր մակարդակը 1999 թվականից ի վեր

Սեզոնային գործազրկության մակարդակը Հարավային Կորեայում նվազել է մինչև 2.5%: Սա ամենացածր մակարդակն է 1999 թվականի հունիսյան վիճակագրությունից ի վեր: Այս մասին հայտնել է Reuters գործակալությունը։

Հանրապետության ֆինանսների նախարարության տվյալներով՝ աշխատատեղերի թվի աճը շարունակվում է՝ չնայած երկրի բնակչության թվի նվազմանը։ Գործակալությունը նաև արձանագրել է ծառայությունների ոլորտում աստիճանական վերականգնում և արտադրական ոլորտում զբաղվածության սպասվածից ցածր անկում:

«Զբաղվածությունը, ամենայն հավանականությամբ, կցուցաբերի կայուն աճի միտում, որը գլխավորում է ծառայությունների հատվածը, սակայն արտադրական հատվածի վերականգնումը ակնկալվում է հետաձգել թույլ արտահանման և ներդրումների բացակայության պատճառով», – ասել է Ֆինանսների փոխնախարարը:

2022 թվականի հունիսի համեմատ հանրապետությունում զբաղվածների թիվն աճել է 351 հազարով։ Մայիսին այն աճել է 354 հազարով, իսկ ընթացիկ աճի գագաթնակետը եղել է 2022 թվականի հունվարին. այնուհետև ավելի քան 1 միլիոն մարդ անմիջապես աշխատանքի է անցել։

Share