Բաժին. Տնտեսական

STARBUCKS-Ի ԵԿԱՄՈՒՏՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ

Ամերիկյան Starbucks Corp. սրճարանային ցանցն ամփոփել է 2011-2012 ֆինանսական տարվա առաջին կիսամյակի իր գործունեության արդյունքները: Հրապարակված ֆինանսական հաշվետվության համաձայն` հաշվետու ժամանակահատվածում, որն ավարտվել է ընթացիկ տարվա ապրիլի 1-ին, Starbucks-ի զուտ շահույթը, նախորդ տարվա համեմատությամբ, աճել է 13,8%-ով և կազմել 691,9 մլն ԱՄՆ դոլար: Միևնույն ժամանակ, ընկերության ապահոված կիսամյակային հասույթն աճել է 15,6%-ով և կազմել 6,63 մլրդ ԱՄՆ դոլար:

Ըստ ներկայացված տվյալների՝ ընթացիկ ֆինանսական տարվա միայն երկրորդ եռասմայակի արդյուքներով ընկերության զուտ շահույթը տարեկան կտրվածքով աճել է 18,5%-ով և կազմել 309,9 մլն ԱՄՆ դոլար, իսկ հասույթն աճել է 14,7%-ով և կազմել 2 մլրդ 196 մլն ԱՄՆ դոլար:

Starbucks-ը աշխարհի խոշորագույն սրճարանային ցանցն է: Այն իր գործունեությունն է ծավալի ավելի քան 40 երկրներում:

Share