Բաժին. Տնտեսական

S&P-Ն ԿՐՃԱՏԵԼ Է ԻՍՊԱՆԻԱՅԻ ՎԱՐԿԱՆԻՇԸ

Միջազգային Standard & Poor’s Ratings Services (S&P) վարկանիշային գործակալությունը վերանայել և արդյունքում կրճատել է Իսպանիայի երկաաժամկետ վարկանիշը՝ սահմանելով այն «BB+» մակարդակում: Մինչ այս երկրի երկարաժամկետ վարկանիշը սահմանվել էր «A» մակարդակում:

Երկարաժամկետ վարկանիշի կանխատեսումը մնացել է «բացասական»:

Միևնույն ժամանակ, S&P-ն կրճատվել է նաև Իսպանիայի կարճաժամկետ վարկանիշը՝ «A-1»-ից իջեցնելով մինչև «A-2»:

Փորձագետների հավաստմամբ` Իսպանիայի վարկանիշի իջեցման պատճառը եվրոպական տարածաշրջանում ճգնաժամի խորացման վտանգի աճն է:

S&P գործակալության կանխատեսմամբ` 2012 թվականին Իսպանիայի ՀՆԱ-ն կկրճատվի 1,5%-ով, իսկ 2013 թվականին` 0,5%-ով:

Ավելի վաղ Իսպանիայի կառավարության կողմից արված պաշտոնական կանխատեսման համաձայն` 2012 թվականի արդյունքներով երկրի պետական պարտքը կկազմի ՀՆԱ-ի 79,8%-ը:

Читать полностью:http://top.rbc.ru/economics/27/04/2012/648425.shtml

Share