Բաժին. Տնտեսական

ԻՏՁՄ-Ն ՁԵՌՆԱՄՈՒԽ Է ԵՂԵԼ ԲԱՐԵՓՈԽԵԼ ՊԵՏԱԿԱՆ ԳՆՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ

Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը (ԻՏՁՄ) ներկայացնում է իր նոր ծրագիրը` «Տեխնոլոգիական ոլորտում պետական տենդերների և գնումների գործընթացում մշտադիտարկում և բարեփոխում» անվանմամբ:

Ծրագրի նպատակն է ապահովել պետական գնումների համակարգով իրականացվող մրցույթների թափանցիկությունը, պարզեցնել և հստակեցնել հայտարարվող մրցույթների պայմանները, «մեկ վայրում» դիտարկել պետության կողմից հայտարարվող մրցույթները, իրազեկել և համախմբել հասարակության ակտիվ և շահագրգիռ շերտերին, ինչպես նաև նպաստել ծրագրի ընթացքում ստացված արդյունքների շարունակականության ապահովմանը:

Ծրագրի իրականացման արդյունքում ակնկալվում են՝ բարեփոխումներ մրցույթների կազմակերպման և անցկացման ընթացակարգում, պետության կողմից ՏՀՏ ոլորտին առնչվող մրցույթների հայտարարման և իրականացման նկատմամբ մոնիթորինգ իրականացնող աշխատանքային խմբի ձևավորում, պետության կողմից ՏՀՏ ոլորտին առնչվող հայտարարված մրցույթների մասին տեղեկանալու միասնական և ամբողջական բազայի ստեղծում, պետական գնումների համակարգը կարգավորող օրենսդրական դաշտի բարեփոխում:

«Տեխնոլոգիական ոլորտում պետական տենդերների և գնումների գործընթացում մշտադիտարկում և բարեփոխում» ծրագրի տևողությունն է 7 ամիս: Ծրագիրն իրականացվում է Քաունթերփարթ Ինթերնեշնլ Հայաստանի և ԱՄՆ ՄԶԳ ֆինանսական աջակցությամբ:

Share